Հակառակորդը  հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 400 կրակոց
Քաղաքական
09:28 12/04/2017
ԼՂՀ

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 400 կրակոց

Ապրիլի 11-ին և լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

 

Placeholder
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 400 կրակոց