Գերմանիայի ոստիկանությունը չի հաստատել, որ Դորտմունդում պայթյունը ահաբեկչություն է
Իրավունք
09:45 12/04/2017
Աշխարհ

Գերմանիայի ոստիկանությունը չի հաստատել, որ Դորտմունդում պայթյունը ահաբեկչություն է

Գերմանիայի ոստիկանությունը չի հաստատում, որ Դորտմունդ քաղաքում «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի մոտակայքում տեղի ունեցած պայթյունը ահաբեկչություն է:  Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է  քաղաքի ոստիկանապետը: 

«Ես չեմ ուզում ենթադրել, որ դա եղել է ահաբեկչական հարձակում: Ամեն ինչ քննվում է: Մենք ուզում ենք զգույշ գործել: Հետաքննությունն անցկացվում է շատ պրոֆեսիոնալ մակարդակով»,- ասել է նա:

Ավելի վաղ Ռոյթերսը, հղում անելով Գերմանիայի դատախազությանը, հայտնել էր, որ դեպքի վայրում հայտնաբերվել է նամակ, քննիչներն այն ստուգում են:

Ռիա նովոստին, հղում անելով Ասոշիեյթիդ պրեսին, գրում է, որ այդ նամակի հեղինակը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

«Բորուսիա» ֆուտբոլային թիմը նախօրեին  Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում  խաղալու էր «Մոնակոյի» հետ: Խաղից գրեթե մեկ ժամ առաջ ԶԼՄ-ները հայտնել էին ավտոբուսի մոտ պայթյունի մասին: Նրանք պատրաստվում էին գնալ մարզադաշտ:  Ավելի ուշ ոստիկանությունը հաստատել էր այդ տեղեկատվությունը, որ ավտոբուսի մոտ  երեք պայթյուն է որոտացել: «Բորուսիա»-ի խաղացող Մարկ Բարտրան տեղափոխվել էր հիվանդանոց: Նրա ձեռքը վնասվել էր ապակու կտորից: 

Placeholder
Գերմանիայի ոստիկանությունը չի հաստատել, որ Դորտմունդում պայթյունը ահաբեկչություն է