«Բաց դռների օրեր» ծրագրի շրջանակում  անվճար հետազոտվել է 17 158 քաղաքացի
Առողջություն
12:20 12/04/2017
Հայաստան

«Բաց դռների օրեր» ծրագրի շրջանակում անվճար հետազոտվել է 17 158 քաղաքացի

Փետրվարի 23-ից մարտի 25-ը  հանրապետության 72 բժշկական հաստատությունում անցկացվել է «Բաց դռների օրեր» ծրագիրը, որի շրջանակներում նեղ մասնագիտություններ ունեցող բժիշկները  այցելել են մարզային բուժհաստատություններ և անվճար խորհրդատվություն են տրամադրել:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանը ներկայացնելով հետազոտությունների արդյունքները՝ նշեց, որ «Բաց դռների օրեր» ծրագրի  նպատակն է մարզերում բարձրացնել  բժշկական օգնության հասանելիությունն ու որակը:

Նրա խոսքերով՝  Հայաստանի մարզային բուժհաստատությունները նեղ մասնագիտացում ունեցող բժիշկների կարիք ունեն. որոշ մասնագետների դեպքում նրանց  թիվը պահանջվածից  3  անգամ քիչ է: Այդ պատճառով էլ որոշել են բաց դռների օր անցկացնել՝ ընդգրկելով ոչ միայն խոշոր բուժհաստատությունները, այլև պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները:

Ընդհանուր առմամբ, նախաձեռնության շրջանակներում հետազոտվել է 17 158 քաղաքացի, ինչն  աննախադեպ է:

«Նախորդ տարիներին իրականացված «Բաց դռների օրեր»-ի շրջանակներում հետազոտվել են  5-6 հազար քաղաքացի»,- ասաց Ծաղիկ Վարդանյանը:

Մանրամասները՝  տեսանյութում:

Placeholder
«Բաց դռների օրեր» ծրագրի շրջանակում անվճար հետազոտվել է 17 158 քաղաքացի