Արմավիրի և Գեղարքունիքի մարզպետները պաշտոնանկ կարվեն. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:16 13/04/2017
Հայաստան

Արմավիրի և Գեղարքունիքի մարզպետները պաշտոնանկ կարվեն. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Պատճառը ընտրությունների ժամանակ չհանձնած քննությունն է:

Ըստ թերթի, Աշոտ Ղահրամանյանը ընտրությունների ժամանակ պաշտպանում էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Ալիկ Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին, ով իր հավաքած ձայներով երրորդ տեղում էր՝ Նահապետ Գևորգյանից ու Սեյրան Սարոյանից հետո:

Թերթի հետ զրույցում Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ ինքը ոչ մի բանից տեղյակ չէ, իրեն ոչ ոք ոչ մի բան չի ասել:  «Մարզպետի պաշտոնին հրաժեշտ կտա նաև Գեղարքունիքի մարզպետը՝ Ռաֆիկ Գրիգորյանը: Նա գնում է ԱԺ՝ զբաղվելու պատգամավորական աշխատանքով: Մնացած մարզպետերը, այդ թվում և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը մնալու են իրենց տեղերում»,-հավելել է թերթը:

Placeholder
Արմավիրի և Գեղարքունիքի մարզպետները պաշտոնանկ կարվեն. «Ժամանակ»