«Ок Армения». Մոսկվայում ներկայացվել են Հայաստանի  զբոսաշրջության գրավչությունները
Տնտեսություն
15:26 13/04/2017
Հայաստան

«Ок Армения». Մոսկվայում ներկայացվել են Հայաստանի զբոսաշրջության գրավչությունները

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում երեկ տեղի է ունեցել  «Ок Армения» խորագրով Հայաստանի  զբոսաշրջության գրավչություններին նվիրված միջոցառում-շնորհանդեսը: Այն ուղղված էր Հայաստանի և Ռուսատսանի զբոսաշրջության ոլորտի առանցքային դերակատարների միջև կապերի ամրապնդմանն ու համատեղ նոր նախաձեռնությունների իրականացմանը։

ՌԴ-ում Հայաստանի դեսպանության փոխանցմամբ, շնորհանդեսին մասնակցել են հարյուրից ավելի ռուսաստանյան և հայաստանյան առաջատար զբոսաշրջային օպերատորների, կորպորատիվ միջոցառումների կազմակերպիչների, հյուրանոցային համալիրների,  զբոսաշրջային տեղեկատվական գործակալությունների, ինչպես նաև հայկական ապրանքատեսակներ արտադրող տասնյակ ընկերությունների և ՌԴ առաջատար ավիափոխադրողների ներկայացուցիչներ։ 

Միջոցառման բացման իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ընդգծել էզբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի շահագրգիռ մարմինների և մասնավոր սեկտորի միջև համագործակցության  խորացման անհրաժեշտությունը՝ կարևորելով նաև մեդիա դաշտում Հայաստանի զբոսաշրջության հնարավորությունների ներկայացմանը։ 

Ելույթով հանդես է եկել նաև ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ով, մասնավորապես, նշել է, որ Հայաստանում զբոսաշրջային հոսքերի թվով Ռուսաստանն առաջին տեղում է։

Հյուրերի համար անցկացվել է նաև  վիրտուալ ճանապարհորդություն դեպի Հայաստան, ներկայացվել է Հայաստանի կորպորատիվ զբոսաշրջության հնարավորությունները, տեղի է ունեցել  հայկական ուտեստների հյուրասիրություն:

Միջոցառման ավարտին նաև անցկացվել է Հայաստան ուղևորատոմսերի և հանգստավայրերի զբոսաշրջային փաթեթների խաղարկություն: 

Միջոցառման ընթացում ձեռք են բերվել  բազմաթիվ գործնական պայմանավորվածություններ՝ ուղղված զբոսաշրջային ոլորտում համագործակցության խորացմանը։



Placeholder
«Ок Армения». Մոսկվայում ներկայացվել են Հայաստանի զբոսաշրջության գրավչությունները