Բեռլուսկոնին «Միլան»-ը վաճառել է չինացիներին
Աշխարհում
18:53 13/04/2017
Աշխարհ

Բեռլուսկոնին «Միլան»-ը վաճառել է չինացիներին

Իտալական «Միլան» ակումբն այլևս չի պատկանում երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին: Վեստի.ռու-ի տեղելացմամբ,  նրան պատկանող Fininvest ընկերությունը հաղորդել է, որ ավարտվել է ակումբի բաժնետոմսերի 99,93 տոկոսի վաճառքը Rossoneri Sport Investment Lux կոնսորցիումին:

Իտալական մամուլի հաղորդմամբ, գործարքը գնահատվում է 720-ից 750 միլիոն եվրո: Ընդ որում Fininvest-ը ստացել է 370 միլիոն, մնացած գումարն ուղղվելու է ակումբի պարտքերի մարմանը:
Rossoneri Sport Investment Lux-ը ներկայացնում են չինացի գործարարները:

Բեռլուսկոնին Միլանի սեփականատերն է եղել 31 տարի: Այդ ընթացքում ակումբը նվաճել է 29 հեղինակավոր մրցանակ Իտալիայում և Եվրոպայում:

Placeholder
Բեռլուսկոնին «Միլան»-ը վաճառել է չինացիներին