Այս տարի Հայաստանում 850 մլն դոլարի ներդրումային ծրագրեր կիրականացվեն
Տնտեսություն
14:45 13/04/2017
Հայաստան

Այս տարի Հայաստանում 850 մլն դոլարի ներդրումային ծրագրեր կիրականացվեն

ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս տարի նախատեսվում է Հայաստանում կատարել  850 մլն դոլարին համարժեք ներդրումներ:

«3,2 մլրդ-ի մասին է հայտարարվել ու դա մի քանի տարվա ծրագիր է: Այս տարի նախատեսվում է, որ կլինեն  850 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ, որոնց ֆինանսական աղբյուրներն ու իրականացնողներն արդեն հստակ են: Ինչպես տեսնում եք, արդեն շատ ակտիվ ներդրումային ծրագրերը քննարկվում են և ներդրումներ արդեն իսկ իրականացվել են»,-ընդգծեց նախարարը:

Ըստ Սուրեն Կարայանի՝ հիմնական ներդրումները կիրականացվեն էներգետիկայի, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության, դեղագործության ոլորտում և սննդի վերամշակման ոլորտներում:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Placeholder
Այս տարի Հայաստանում 850 մլն դոլարի ներդրումային ծրագրեր կիրականացվեն