Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա այլ մարդկանց հետ. աստղերը՝ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմի պրեմիերային
Մշակույթ
15:25 13/04/2017

Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա այլ մարդկանց հետ. աստղերը՝ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմի պրեմիերային

Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան), ինչպես նաև Ռեալիթի-շոուների աստղեր հայազգի Քիմ և Քորթնի Քարդաշյանները ներկա են գտնվել Լոս- Անջելեսում Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի պրեմիերային:
Այս մասին հայտնում է «People.com» պարբերականը:
 

Ֆիմի ցուցադրությունից հետո Քիմ Քարդաշյանն  իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Որքան հպարտ եմ այս ֆիլմով։ Խնդրում եմ յուրաքանչյուրիդ դիտել «Խոստում» ֆիլմը և վերջապես իմանալ հայ ժողովրդի պատմությունը»։

Իսկ երգչուհի Շերը տեսաուղերձ է ձայնագրել՝ կոչ անելով թույլ չտալ, որպեսզի նման բան կրկին պատահի մարդկանց հետ:

«Հիտլերը ասել է՝ եթե չեն  հիշում հայերին, չեն հիշի նաև հրեաներին։  Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա այլ մարդկանց հետ։  Ես երդվում  եմ պահել խոստումը»,-նշել է երգչուհին։  


Placeholder
Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա այլ մարդկանց հետ. աստղերը՝ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմի պրեմիերային