«Վերջին դաս»-ի միջոցառմանն անհրաժեշտ է բացառել անհարկի ծախսերի որևէ պարտադրանք. ԿԳ նախարար
Կրթություն, գիտություն
15:05 14/04/2017
Հայաստան

«Վերջին դաս»-ի միջոցառմանն անհրաժեշտ է բացառել անհարկի ծախսերի որևէ պարտադրանք. ԿԳ նախարար

«Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել. Լ. Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին և ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին՝ «Վերջին դաս» միջոցառման ժամանակ դրամահավաքը արգելելու վերաբերյալ:

ԿԳՆ մամուլի ծառայության ներկայացրած շրջաբերականում մասնավորապես նշվում է. «Մայիսի
26-ին ավարտական դասարանների «Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել և անցկացնել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել, օրվա խորհրդին համահունչ: Անհրաժեշտ է բացառել ծնողների կողմից իրականացվող կազմակերպչական աշխատանքների տակ քողարկված պարտադիր դրամահավաքի որևէ դրսևորում կամ անհարկի ծախսերի որևէ պարտադրանք:

Դպրոցը, ուսուցիչը և սովորողը պետք է զերծ մնան «Վերջին դասը» արատավորող և ավելորդ շքեղություններ առաջացնող որևէ երևույթից»:
 

 

Placeholder
«Վերջին դաս»-ի միջոցառմանն անհրաժեշտ է բացառել անհարկի ծախսերի որևէ պարտադրանք. ԿԳ նախարար