ՀԱԿ-ն այսօր կդիմի Սահմանադրական դատարան. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:08 14/04/2017
Հայաստան

ՀԱԿ-ն այսօր կդիմի Սահմանադրական դատարան. «Ժամանակ»

Հայ ազգային կոնգրեսն այսօր կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու  ապրիլի 2-ին կայացած  խորհրդարանական ընտրությունների արդյունքները։  Նշենք, որ  ՍԴ դիմելու պատճառով  2 շաբաթով  հետաձգվելու են  այն գործընթացները, որոնք նախատեսված են  ընտրություններից հետո՝ նոր կառավարության ձևավորում, ընտրված պատգամավորների մանդատների  բաշխում  և այլն։

«ՀԱԿ-ի ՍԴ դիմելու որոշումը  տագնապի մեջ է  պահում  իշխանական  և ընդդիմադիր ուժերին, քանի որ դրա պատճառով  շուրջ 2 շաբաթ մնալու են  անորոշության մեջ։  Բացի այդ,  համարում  են, որ  ՍԴ դիմելու այնքան  էլ լուրջ  և ամուր հիմքեր չկան, որ ոչ մի երաշխիք չկա, թե ՍԴ-ն  կբավարարի այն, քանի որ նախորդ ընտրություններին  ավելի  հիմնավոր, ապացույցներով հարուստ  դիմումներ է մերժել  բարձր դատարանը»,-մեկնաբանել  է «Ժամանակ»-ը։

Placeholder
ՀԱԿ-ն այսօր կդիմի Սահմանադրական դատարան. «Ժամանակ»