Հետընտրական շրջանում բանանը թանկացել է 30, շաքարավազը՝ մինչև 10 տոկոսով. Կարեն Չիլինգարյան
Քաղաքական
12:33 14/04/2017
Հայաստան

Հետընտրական շրջանում բանանը թանկացել է 30, շաքարավազը՝ մինչև 10 տոկոսով. Կարեն Չիլինգարյան

Ներկրված ապրանքների վրա հայերեն մակնշման խնդիրը այսօր էլ շարունակում է արդիական մնալ: Շատ ապրանքատեսակների վրա նույնիսկ ռուսերեն գրությունն է բացակայում: Իսկ, օրինակ, Էստոնիայում, որտեղ բնակչությունն ավելի քիչ է, քան Հայաստանում, մարդիկ կարողանում են պայքարել իրենց իրավունքների համար և ստիպել, որ ներմուծված բոլոր ապրանքների վրա էստոներեն մակնշումներ լինեն: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

«Հայաստան ներմուծված ատամի մածուկների վրա, որպես կանոն, լինում են ադրբեջաներեն և վրացերեն, բայց ոչ՝ հայերեն մակնշումներ: Սա նույնիսկ պատվի հարց է»,- ասաց նա:

Չիլինգարյանի խոսքով, այլ խնդիր է անորակ ապրանքը հետ վերադարձնելը: Ըստ նրա՝ լավագույն  դեպքում վաճառողը գնորդին առաջարկում է գումարը հետ վերադարնել այն ժամանակ, երբ ապրանքը կվաճառվի:

«Միակ ատյանը, որը կարող է պարտադրել հետ վերցնել անորակ  ապրանքը դատարանն է, բայց այս պարագայում էլ սպառողը ստիպված է երկար ժամանակ սպասել գործընթացի ավարտին»,- ասաց նա:

Անդրադառնալով հետընտրական թանկացումներին՝ «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահը ուշադրություն  հրավիրեց հատկապես բանանի, շաքարավազի, իսկ Զատիկի նախօրեին՝ նաև ձկան թանկացման վրա:

«Բանանը թանկացել 25-30 տոկոսով, շաքարավազը՝ մինչև 10 տոկոսով: Ինչ վերաբերում է բենզինին, հունվարից սկսած՝ շուկայում պարբերաբար գների բարձրացում է նկատվում»,- նկատեց նա:

Placeholder
Հետընտրական շրջանում բանանը թանկացել է 30, շաքարավազը՝ մինչև 10 տոկոսով. Կարեն Չիլինգարյան