Կոնվերս Բանկը հաճախորդներին առաջարկում է օգտվել անվճար Ինտերնետ Բանկինգ ծառայությունից
Տնտեսություն
17:25 14/04/2017
Հայաստան

Կոնվերս Բանկը հաճախորդներին առաջարկում է օգտվել անվճար Ինտերնետ Բանկինգ ծառայությունից

Կոնվերս Բանկը վերանայել է Ինտերնետ Բանկինգ ծառայության տրամադրման պայմանները: Այսուհետ Բանկի գործող և նոր հաճախորդներին այն կտրամադրվի անվճար:

«Անվճար Ինտերնետ Բանկինգ ծառայության տրամադրումը Կոնվերս Բանկի՝ թվային ծառայությունների զարգացման և արդիականացման քաղաքականության շրջանակում հերթական քայլն է, որը  Բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում  խնայել ժամանակը՝  բանկային գործարքներն իրականացնելով  տնից կամ հարմար ցանկացած այլ վայրից: Ծառայությունը հասանելի է լինելու շաբաթվա բոլոր օրերին՝ ցանկացած ժամի »,-տեղեկացնում են Բանկից՝ նշելով, հաճախորդների համար սպասարկման լավագույն պայմանների, ինչպես նաև օնլայն հարթակներում բանկային գործարքների անվտանգության ապահովումը Կոնվերս Բանկի առաջնահերթություններից է:

«Կոնվերս Բանկը  հաճախորդներին առաջարկում է օգտվել անվճար  Ինտերնետ Բանկինգ  ծառայությունից՝  երաշխավորելով բանկային գործարքների բարձր մակարդակի պաշտպանվածություն:  Համակարգում տվյալները գաղտնագրվում են ներկայիս ամենաապահով 128-բիթ Secure Socket Layer(SSL) տեխնոլոգիայի միջոցով, իսկ համակարգ մուտք գործելն ու բազմազան գործարքների իրականացումը լրացուցիչ պաշտպանվում են անվտանգության սարքի օգտագործմամբ: Համակարգում կիրառվում են  օն լայն համակարգերի համար նույնականացնող սարքերի արտադրության ոլորտի առաջատար VASCO Data Security ընկերության Digipass ընտանիքի սարքերը»,- հայտնում են Բանկից:

Converse Bank Ինտերնետ Բանկ համակարգը բանկային ծառայությունների հեռահար սպասարկման համակարգ է: Այն հնարավորություն է ընձեռում ինտերնետի միջոցով արագ և անվտանգ կառավարել ֆինանսները՝ ցանկացած պահի, ցանկացած վայրից, և ապահովում է բանկային ծառայությունների լայն շրջանակ: Համակարգը հնարավորություն է տալիս կատարել միջազգային և տեղական փոխանցումներ, արտարժույթի փոխանակում, վարկի մարում , ավանդի բացում, համալրում, կոմունալ վճարումներ և այն:
 

Placeholder
Կոնվերս Բանկը հաճախորդներին առաջարկում է օգտվել անվճար Ինտերնետ Բանկինգ ծառայությունից