ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Microsoft ընկերությունը կհամագործակցեն
Կրթություն, գիտություն
15:43 14/04/2017
Հայաստան

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Microsoft ընկերությունը կհամագործակցեն

«Microsoft ընկերությունն այն կազմակերպություններից է, որը, օրինակ, Հայաստանում ավելի քան մեկ տասնամյակ շարունակում է հետևողականորեն փոխել մեր կրթական միջավայրը՝ առաջարկելով նոր տեխնոլոգիական լուծումներ, համագործակցության նոր ձևաչափեր»,-այս մասին նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն՝ այսօր ԿԳՆ  և Microsoft ընկերությունը ստորագրած փոխըմբռնման հուշագրի ժամանակ։

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուշագիրը բիզնես-պետություն համագործակցության լավ օրինակ կարող է լինել։

«Այս հուշագրով կարևոր խնդիր ենք լուծում` նախ` Microsoft ընկերությունը բավականին արտոնյալ պայմաններով միշտ տրամադրում է հատուկ ծրագրեր, որոնք բավական թանկ են և մեծ օգնություն են մեր ուսհատատություններին: Երկրորդը կրթության մատչելիության խնդիրն է. էլեկտրոնային կրթության տարրերը հնարավորինս մատչելի դարձնելու հույսեր ունենք, և այս հուշագիրը նման հնարավորություն է ընձեռում: Ներկայումս գյուղական դպրոցների հետ տեսադասեր անցկացնելու ծրագիր ենք իրականացնում, և այս խնդրում կարևոր է տեխնիկական լուծումների ձևաչափ գտնել նաև Microsoft ընկերության օգնությամբ»,-ընդգծել է նախարարը:

ԱՊՀ-ում Microsoft-ի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ռոնալդ Բինկոֆսկին նշել է, որ տարիներ շարունակ Microsoft-ն աջակցությունն է հայտնել Հայաստանի կրթական համակարգին` ոչ միայն ներմուծելով նոր տեխնոլոգիաներ, այլ սովորեցնելով` ինչպես դրանք կիրառել: «Աշխարհի տարբեր երկրներում գործող Microsof-ի ընկերություններում իմ 25 տարվա փորձառությունը, ինչպես նաև մի շարք գաղափարներ պատրաստ եմ փոխանցել Հայաստանի կրթական ոլորտին՝  նպաստելով այդ համակարգի բարելավմանը և առաջխաղացմանը։

Նշենք, որ համաձայն ստորագրված հուշագրի` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը համագործակցության շրջանակում պարտավորվում է` աշխատանքային խմբերում մասնակցության միջոցով ռազմավարության մշակում և իրականացում, ծրագրի գնահատում և  ծրագրի իրականացմանն ուղղված հնարավոր նվիրաբերվող ռեսուրսների որոշակիացում, ազգային ծրագրերի աջակցում, որոնք միտված են ՏՀՏ-ի ներդրմանը կրթության ոլորտում։

Microsoft ընկերությունը պարտավորվում է` նորարարական կրթական նախաձեռնությունների ռազմավարության մշակման և իրականացման աջակցություն, ծրագրի գնահատում և Microsoft-ի կողմից ծրագրի իրականացմանն ուղղված հնարավոր նվիրաբերվող ռեսուրսների որոշակիացում, ազգային ծրագրերի աջակցում, որոնք միտված են ՏՀՏ-ի ներդրմանը կրթության ոլորտում։

Placeholder
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Microsoft ընկերությունը կհամագործակցեն