Սերգեյ Շահվերդյան. Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման աշխատանքները համապատասխանում են  միջազգային կոնվենցիայի դրույթներին
Մշակույթ
17:45 14/04/2017
ԼՂՀ

Սերգեյ Շահվերդյան. Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման աշխատանքները համապատասխանում են միջազգային կոնվենցիայի դրույթներին

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանն արձագանքել է  Շուշիի Գոհար Աղա /Վերին Ջումա/ Մզկիթի շրջակայքում հնագիտական պեղումների մզկիթի և վերականգնողական աշխատանքների վերաբերյալ Ադրբեջանում շրջանառվող մեկնաբանություններին:

Արցախի Էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Շահվերդյանն ասել է.

«Արցախում գտնվող ցանկացած պատմամշակութային հուշարձան Արցախի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է, և  այդ թվում՝ պարսկական մշակույթի հուշարձանների պահպանությունը, ուսումնասիրումն ու վերականգնումը մեր առաջնահերթ խնդիրներից է:

2015 թվականից Արցախի Հանրապետությունը միացել է Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական և Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության կոնվենցիաներին, ինչը նշանակում է, որ  այդ բնագավառում արցախյան կողմն իր վրա է վերցրել պարտավորություններ, որոնց անվերապահորեն հետևում է: Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման աշխատանքների ամբողջ գործընթացը համապատասխանում է վերոհիշյալ կոնվենցիայի դրույթներին:

Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ Արցախի Հանրապետությունում  պատմամշակությաին հուշարձանների ուսումնասիրման և վերականգնման ծրագրերը մշակվում և իրականացվում են անկախ ցանկացած երրորդ կողմի վերաբերմունքից և մեկնաբանություններից»:

 

Placeholder
Սերգեյ Շահվերդյան. Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման աշխատանքները համապատասխանում են միջազգային կոնվենցիայի դրույթներին