Դավիթ Տոնոյանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի թեկնածու. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:37 15/04/2017
Հայաստան

Դավիթ Տոնոյանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի թեկնածու. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրել է. «Ազգային անվտանգության խորհրդի  քարտուղար  Յուրի Խաչատուրովի՝  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում  նշանակվելուց հետո  դարձյալ օրակարգ է եկել հարցը՝ ով կդառնա անվտանգության խորհրդի նոր  քարտուղար:  Երբ հարցն այս տարեսկզբին եկել է օրակարգ, Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին մեսիջ է ուղարկել, որ ինքը պատրաստ է վերադառնալ այդ պաշտոնին:  Սերժ Սարգսյանը չի արձագանքել:

Ըստ ամենայնի՝ նոր իշխանության ձևավորման  Սերժ Սարգսյանի փիլիսոփայության մեջ  Արթուր Բաղդասարյանը տեղ չունի:  Այդ պաշտոնի ամենահավանական  թեկնածուներից մեկը,  իշխանական աղբյուրների պնդմամբ,  ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն է,  որը սերտ հարաբերություններ և հեղինակություն ունի թե  ՀԱՊԿ-ի, թե  ՆԱՏՕ-ի շրջանակներում:  Չի բացառվում, որ նոր կառավարության  հաստատումից հետո  Դավիթ Տոնոյանը ԱԻ նախարարի պաշտոնում չվերանշանակվի և միանգամից նշանակում ստանա Անվտանգության  խորհրդում»:

Placeholder
Դավիթ Տոնոյանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի թեկնածու. «Ժամանակ»