Գագիկ Բեգլարյանը հեռանում է Հայաստանից. «Փաստ»
Օրվա մամուլ
09:03 15/04/2017
Հայաստան

Գագիկ Բեգլարյանը հեռանում է Հայաստանից. «Փաստ»

«Փաստ»-ը հիշեցրել է, որ ապրիլի 11-ի համարում տպագրել էր «Խորհրդավոր ընթրիք. «Al Leoni»  ռեստորանում հանդիպել են երկու Կարեն Կարապետյանները և Գագիկ Բեգլարյանը» վերնագրով նյութը, որում մասնավորապես ասվում  էր, որ «Տաշիրի» Կարեն Կարապետյանը հանդիպման ժամանակ փորձել է վարչապետին համոզել, որ Գագիկ Բեգլարյանին ընդգրկի կառավարության նոր կազմում։ Ամենայն հավանականությամբ վարչապետը մերժել է։

«Փաստ»-ի տեղեկություններով՝ «Գագիկ Բեգլարյանը որոշել է հեռանալ Հայաստանից և բնակություն հաստատել Մոսկվայում։ «Նա պատրաստվում է Ռուսաստանի մայրաքաղաքում բացել իր բիզնեսները։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Երևանի իր բիզնեսը Բեգլարյանը կծախի, դժվար է ասել։  Բայց, որ աշխարհից խռոված հեռանում է, գրեթե չենք կասկածում»,-հավելել է թերթը։
Placeholder
Գագիկ Բեգլարյանը հեռանում է Հայաստանից. «Փաստ»