Շախմատ. Մկրտչյանն ու Գևորգյանը հաղթանակ են տարել
Սպորտ
18:45 15/04/2017
Հայաստան

Շախմատ. Մկրտչյանն ու Գևորգյանը հաղթանակ են տարել

Ապրիլի 14-ին տեղի  է ունեցել շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության չորրորդ տուրը (144 մասնակից, 11 տուր):

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և  Մարիա Գևորգյանը:

Չորրորդ տուրում Մկրտչյանն ու Գեւորգյանը հաղթանակ են տարել , Դանիելյանը ոչ-ոքի  է խաղացել, իսկ Գալոյանը պարտվել է:

Չորրորդ տուրի արդյունքներով  Դանիելյանն ունի 3 միավոր (19-րդ տեղ), Գևորգյան` 2.5 միավոր (54-րդ), Մկրտչյան` 2 միավոր  (88-րդ), Գալոյան` 1.5 միավոր (95-րդ տեղ):

Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:

 

Placeholder
Շախմատ. Մկրտչյանն ու Գևորգյանը հաղթանակ են տարել