«Աննա Կարենինա»-ն՝  Շահնազարովի հայացքով
Մշակույթ
18:37 17/04/2017
Աշխարհ

«Աննա Կարենինա»-ն՝ Շահնազարովի հայացքով

Ռեժիսոր Կարեն Շահնազարովի՝ 8 սերիայից բաղկացած «Աննա Կարենինա» սերիալի ցուցադրությունը կմեկնարկի այսօր «Ռոսսիա-1» հեռուստաալիքով:  Ռիա նովոստին, հղում անեով հեռուստաալիքի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությանը, նշում է, որ  նոր սերիալում Շահանազարովը հեռուստադիտողին կներկայացնի իր նոր հայացքը մեծ վեպին:

Ֆիլմը նկարահանված է Լև Տոլստոյի համանուն վեպի, «Ճապոնական պատերազմում» հրապարակախոսական պատմվածքի և «Պատմվածքներ ճապոնական պատերազմի մասին» շարքի հիման վրա:

Սերիալի գործողությունները ծավալվում են Աննա Կարենինայի ողբերգական մահվանից 30 տարի անց: Ռուս-ճապոնական պատերազմի թեժ պահին Ալեքսեյ Վրոնսկին իրենց հարաբերությունների մասին պատմում է Աննայի որդուն՝ Սերգեյ Կարենինին: Սերիալում նկարահանվել են Ելիզավետա Բոյարսկայան, Մաքսիմ Մատվեևը, Վիտալի Կիշչենկոն և ուրիշներ: Նաև պատրաստվում է ֆիլմի լիամետրաժ տարբերակը:

Placeholder
«Աննա Կարենինա»-ն՝ Շահնազարովի հայացքով