Հայաստանի հետ սահմանին ականազերծումները Թուրքիայի կողմից ռազմավարական քայլ չէ. Սաֆրաստյան
Քաղաքական
13:00 17/04/2017
Տարածաշրջան

Հայաստանի հետ սահմանին ականազերծումները Թուրքիայի կողմից ռազմավարական քայլ չէ. Սաֆրաստյան

Հայաստանի հետ սահմանին ականազերծման աշխատանքներ կատարելը Թուրքիայի կողմից ռազմավարական քայլ չէ: Ավելին, դեռ վաղ է ասել՝ որոնք են այդ գործընթացի իրական նպատակները: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ կառավարության հետ կքննարկի մահապատիժը վերականգնելու հարցը, Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց՝ սա հետքայլ է արևմտյան արժեհամակարգից, իսկ սահմանադրական փոփոխությունները միայն կնպաստեն, որ Էրդողանի այս գաղափարն ավելի հեշտ իրականանա:

Ինչ վերաբերում է առաջիկա տարիներին Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը, ապա, թուրքագետի խոսքով, այդ երկրում գնալով մեծացող վախի մթնոլորտի ֆոնին այդպիսի հեռանկարը գրեթե բացառվում է:

Բանախոսն ընդգծեց, որ, Թուրքիայում քրդական հարցը գնալով ավելի ու ավելի կսրվի:

Placeholder
Հայաստանի հետ սահմանին ականազերծումները Թուրքիայի կողմից ռազմավարական քայլ չէ. Սաֆրաստյան