Հարավային Կորեայի նախկին նախագահին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
18:25 17/04/2017
Աշխարհ

Հարավային Կորեայի նախկին նախագահին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել

Սեուլի  դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեին, ով հեռացվել էր իշխանությունից կապված կոռուպցիոն սկանդալի հետ: Քրեական գործն ուղարկվել է դատարան:  Եվրանյուզը գրում է, որ նա մեղադրվում է  կաշառակերության, պաշտոնական դիրքի չարաշահման, բիզնեսի վրա անօրինական ճնշումներ գործադրելու և պետական գաղտնիքները բացահայտելու մեջ:

Պակ Կին Հեն հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրնում այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ նրա մոտ ընկերուհին խառնվում է պետական գործերին, և, օգտագործելով իր մոտ հարաբերությունները նախագահի հետ, հարավկորեական ընկերություններից խաբեությամբ խոշոր գումար է շորթել իր հսկողության տակ գտնվող հիմնադրամների համար:

Մեղադրող կողմը կարծում եմ, որ այդ հիմնադրամները ստեղծվել էին Պակ Կին Հեին՝ պաշտոնից հեռանալուց հետո ֆինանսավորելու համար: Ընդհանուր առմամբ, 53 ընկերություն այդ հիմնադրամների հաշվեհամարներին փոխանցել են տասնյակ միլիոնավոր դոլարաներ:

Բի-Բի-Սի-ն գրում է, որ դատական գործընթացը սկսվելու է առաջիկա շաբաթներին: Ակնկալվում է, որ Պակ Կին Հեն  դատական  գործընթացի ժամանակ կմնա կալանավորված, որը կարող է ձգվել կես տարի: Դատախազությունը հայտարարել է, որ հավաքել է նախկին նախագահի մեղքն ապացուցող մեծ քանակությամբ ապացույցներ: Պակ Կին Հեն  առաջադրված մեղադրանքների մեծ մասը չի ընդունում: 

Placeholder
Հարավային Կորեայի նախկին նախագահին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել