«Խոստումը» ֆիլմը լինելու է նաև հայերեն կրկնօրինակմամբ
Մշակույթ
16:44 17/04/2017
Հայաստան

«Խոստումը» ֆիլմը լինելու է նաև հայերեն կրկնօրինակմամբ

Կինոթատրոններում ապրիլի 27-ից  ցուցադրվելու է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը՝ անգլերեն, ինչպես նաև հայերեն և ռուսերեն կրկնօրինակմամբ: Այս մասին տեղեկանում ենք «Շարմ Հոլդինգի» ֆեյսբուքյան էջից: Ներկայացված է նաև ֆիլմի հայերեն թրեյլերը:

«Խոստումը» ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերրի Ջորջը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը:  Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: «Tracinda» կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր «Survival Pictures» անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:

Placeholder
«Խոստումը» ֆիլմը լինելու է նաև հայերեն կրկնօրինակմամբ