Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալները նվազել են
Տնտեսություն
19:12 17/04/2017
Հայաստան

Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալները նվազել են

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017  թվականի հունվար-փետրվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 12.8%-ով:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել 3 մլն  550 հազար հատ սիգարետ, իսկ այս տարվա հունվար-փետրվարին՝  3 մլն 96.4  հազար հատ:

Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը արդյունաբերության ոլորտում կազմել է 16.5%:

Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց  շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%:  Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է:

Placeholder
Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալները նվազել են