Հովիկ Աբրահամյանն ու Արայիկ Գրիգորյանը քննարկում են Արտաշատում ՀՀԿ-ի համար հաղթող  թեկնածու առաջադրելու տարբերակը. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:08 18/04/2017
Հայաստան

Հովիկ Աբրահամյանն ու Արայիկ Գրիգորյանը քննարկում են Արտաշատում ՀՀԿ-ի համար հաղթող թեկնածու առաջադրելու տարբերակը. «Ժամանակ»

 

Մինչ անցյալ շաբաթ իշխանությունները պատրաստ են եղել Արտաշատի համար  կռիվ չտալ՝  հաշվի առնելով այդ քաղաքում  ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի  ունեցած ազդեցությունն ու  կշիռը: Սակայն վերջին օրերին նրա քաղաքական ակտիվությունը, կարծես թե, փոխել է իշխանության տրամադրությունը և Արարատի մարզում երկրի  մասշտաբով ամենաշատ  ձայներն ապահոված  Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկի) հետ  քննարկվում է Արտաշատում  ՀՀԿ-ի համար հաղթող  թեկնածու առաջադրելու  հնարավորությունը:  Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

«Հարցը դեռևս առկախված է և կախված բացառապես Սերժ Սարգսյանի  վերջնական որոշումից ու կամքից:  Հարցին կարող է էապես միջամտել ու  կրքերը հանդարտեցնել միայն Գագիկ Ծառուկյանը՝  Սերժ Սարգսյանին հավելյալ երաշխիքներ տալով, որ  Հովիկ Աբրահամյանն առնվազն տեսանելի  ապագայում  քաղաքական դերակատարության և  գործունեության  հավակնություն չի ունենալու»,-հավելել է թերթը:

Placeholder
Հովիկ Աբրահամյանն ու Արայիկ Գրիգորյանը քննարկում են Արտաշատում ՀՀԿ-ի համար հաղթող թեկնածու առաջադրելու տարբերակը. «Ժամանակ»