Ռուսաստանցի գործարարների ներդրումային ակումբից մինչ օրս ոչ մի լումա չի փոխանցվել Հայաստան. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:10 18/04/2017
Հայաստան

Ռուսաստանցի գործարարների ներդրումային ակումբից մինչ օրս ոչ մի լումա չի փոխանցվել Հայաստան. «Ժամանակ»

 

Մինչ օրս Սամվել և Կարեն Կարապետյանների  ներդրումային  ակումբի  ռուսաստանցի  գործարարները  ոչ մի լումա չեն փոխանցել  Հայաստան: Շատերը, ովքեր մասնակցել են անցյալ ամիս մարտի 25-ին  Ներդրումային ակումբի  հիմնադրմանը, չեն էլ իմացել, որ իրենք  ներդրումներ պետք է բերեն Հայաստան. գրել է «Ժամանակ»-ը:

«Միակ ներդրողը, որ այս պահին իրական փող է պատրաստ  բերել Հայաստան՝  Սամվել Կարապետյանն է, որը սակայն անձնական քաղաքական նպատակներ է հետապնդում,  այդ թվում իր եղբորը՝ Կարեն Կարապետյանին  ԱԺ նախագահ  դառնալու հարցը  կարևոր նախապայմաններից մեկն է,  որը վերջինիս ստիպում է ավելի մեծ ջանասիրությամբ  թիկունք կանգնել վարչապետի  տնտեսական  ծրագրերին և առաջիկա հաջողությանը»,-հավելել է թերթը:

Placeholder
Ռուսաստանցի գործարարների ներդրումային ակումբից մինչ օրս ոչ մի լումա չի փոխանցվել Հայաստան. «Ժամանակ»