Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների առավել նախընտրելի ուղղությունների հնգյակում է
Հայաստանն ընդգրկվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար առավել նախընտրելի ուղղությունների հնգյակում: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, առաջին տեղում Բուլղարիան է, ապա Չեռնոգորիան, Վրաստանը, Հայաստանը, Իտալիան:
Աղբյուրը վկայակոչում է ճանապարհորդների համար նախատեսված DaTravel.com կայքի փորձագետների խոսքը: Առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Իսպանիան, Կիպրոսը, Չեխիան, Հունաստանն ու Թուրքիան:
Ռուսաստանի տարածքում առավել նախընտրելի ուղղություն է դարձել Սիմֆերոպոլը (Ղրիմ): Նրան հետևում են Սոչին, Սանկտ Պետերբուրգը:
Տասնյակում ընդգրկվել են Կրասնոդարը, Մինվոդին, Կալինինգրադը, Կազանը, Մոսկվան, Իրկուստկը, Եկատերինբուրգը: