Ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության կազմակերպիչներից մեկը
Իրավունք
20:16 17/04/2017
Աշխարհ

Ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության կազմակերպիչներից մեկը

Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին ահաբեկչություն կազմակերպած անձանցից մեկը՝ Աբրոր Ազիմովն այսօր ձերբակալվել է Մերձմոսկովյան շրջանում: Գազետա.ռու կայքը գրում է, որ նրան հանձնել են քննչական կոմիտեին:

Լենտա.ռու կայքը գրում է, որ Անվտանգության դաշնային ծառայության մամուլի բաժինը ձերբակալության պահից տեսանյութն է տարածել: Օպերացիան տեղի է ունենում երկաթգծի մոտ: Նա ասում է իր անունը, ազգանունը, հայրանունը: ԱԴԾ աշխատակիցների հարցին, թե նա գուշակո՞ւմ է, որ ձերբակալված է, Ազիմովը պատասխանում է. «Այո»:

ԱԴԾ հայտարարել է, որ 27-ամյա Ազիմովը ծագումով Կենտրոնական Ասիայից է: 

Հիշեցնենք, Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 14 մարդ է զոհվել, նաև ահաբեկիչը, ով գործարկել է պայթուցիկը: Ներկա պահին հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ 38 տուժած:

Placeholder
Ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության կազմակերպիչներից մեկը