Արտակ Սարգսյանը կպահպանի  իր պատգամավորական մանդատը. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:22 19/04/2017
Հայաստան

Արտակ Սարգսյանը կպահպանի իր պատգամավորական մանդատը. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝  ԱԺ ՀՀԿ ռեյտինգային  թեկնածուներից  Արտակ Սարգսյանը կպահպանի  իր պատգամավորական մանդատը՝  չնայած սկանդալային հայտնի ձայնագրության հրապարակմանը:

Թերթը հիշեցրել է, որ նրան պատկանող «ՍԱՍ գրուպ»-ում կազմակերպված նախընտրական ժողովի ժամանակ  Ա. Սարգսյանի եղբայրը՝  Արամ Սարգսյանը շանտաժով ու սպառնալիքներով ստիպել էր ընկերության աշխատակիցներին  ձայներ բերել  ՀՀԿ-ական թեկնածուի օգտին:  Այդ ժողովի ձայնագրությունը հրապարակվել էր hayastan24 կայքում և հիմա գլխավոր դատախազի որոշմամբ,  ՀՔԾ-ում կատարվածի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:

Ըստ թերթի աղբյուրների՝  քանի որ կատարվածը հանցագործության տարրեր էր  պարունակում, լավագույն դեպքում որոշում կկայացվի  Արամ Սարգսյանի նկատմամբ  սիմվոլիկ պատիժ հարուցել:  Իսկ Արտակ Սարգսյանն անձամբ անպատիժ կմնա:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Արտակ Սարգսյանը կպահպանի իր պատգամավորական մանդատը. «Ժողովուրդ»