Հայկական պարը՝ գերմանական մրցույթում
Մշակույթ
10:40 19/04/2017
Աշխարհ

Հայկական պարը՝ գերմանական մրցույթում

Գերմանիայի Մյունխեն քաղաքի հայ հայրենակցական միության «Անուշ» պարախումբը  Ֆյուրստենֆելդբրյուկ քաղաքում մասնակցել է Գերմանիայի որակավորում ստացած պարախմբերի մրցույթին, որտեղ վաստակելով 90.3 միավոր՝ առաջին կարգի մրցանակ է ստացել:

«Հայերն այսօր»-ը հայտնում է, որ մրցույթի ժողովրդական պարեր բաժնում մենապարով հանդես է եկել պարախմբի պարուհիներից տասնհինգամյա Մելինե Հուբախը, ով հանդիսատեսի ուշադրությանն է ներկայացրել   Սայաթ-Նովայի «Նազանի»-ն:

Պարախմբի հիմնադիր, պարուսույց և գեղարվեստական ղեկավար Անուշ Չախալյանն ասել է, որ թեժ մրցակցության պայմաններում են հաղթանակի հասնել. բոլոր պարախմբերը պրոֆեսիոնալ մակարդակի են եղել և աչքի ընկել բարձր պատրաստվածությամբ:

«Այս հաղթանակը մեծ նվաճում է մեզ համար, ինչի համար շատ ուրախ ենք: Իհարկե, մտածում էինք՝ գուցե և հաղթենք, սակայն մինչև վերջին պահն անսպասելի էր»,-նշել է Անուշ Չախալյանը՝ հավելելով, որ մրցույթի ավարտից հետո այլազգի հանդիսատեսը մոտեցել է իրեն և  հայկական պարերի մասին հիացական խոսքեր ասել:

 

 

Placeholder
Հայկական պարը՝ գերմանական մրցույթում