Կոնվերս Բանկը՝ «Արգենտինական գինու շաբաթ»-ի գործընկեր
Տնտեսություն
16:23 19/04/2017
Հայաստան

Կոնվերս Բանկը՝ «Արգենտինական գինու շաբաթ»-ի գործընկեր

Կոնվերս Բանկը հանդես է եկել որպես Հայաստանում Արգենտինայի դեսպանատան կազմակերպած «Արգենտինական գինու շաբաթ»-ի գործընկեր: Բանկից տեղեկացնում են, որ «Մալբեկ» գինու համաշխարհային օրվան նիրված միջացառումները  կանցկացվեն Երևանում՝ ապրիլի 17-23-ը:

«Սա Հայաստանում Արգենտինայի դեսպանատան  և Կոնվերս Բանկի համագործակցությամբ  կազմակերպված  հերթական միջոցառումն է: Դրա շրջանակներում    Կոնվերս Բանկն    իր հաճախորդներին է առաջարկում միջոցառման  գործընկեր  ռեստորաններում ու գինետներում վայելել  արգենտինական հայտնի «Մալբեկ» գինին և   օգտվել 15 տոկոս գումարի հետվերադարձի հնարավորությունից»,-հայտնում են Բանկից՝ հավելելով, որ հաճախորդները ևս 15 տոկոս զեղչ կստանան ռեստորաններից  և գինետներից:

«Արգենտինական գինու շաբաթ»-ի շրջանակներում, ի թիվս այլ գինիների, ներկայացվելու  են նաև արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Bodega del Fin del Mundo» գործարանի Fin del Mundo Single Vineyard, Postales and Reserva del Fin del Mundo գինիները:

««Bodega del Fin del Mundo» գործարանը գտնվում է խաղողի աճեցման համար լավագույն պայմաններն ունեցող արգենտինական Պաթագոնիայում, ինչի շնորհիվ էլ գինին աչքի է ընկնում իր բույրերի և համային հարուստ փունջով: «Bodega del Fin del Mundo» -ի գինիները Հայաստանում վաճառվում են արդեն մի քանի տարի և Արգենտինական գինու շաբաթը հիանալի հնարավորություն է ևս մեկ անգամ վայելելու դրանք»,- նշել է Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների խմբի «Կարաս Վայն» գործարանի Մարքեթինգի և հաղորդակցման պատասխանատու Բեատրիս Արսլանյանը:

«Արգենտինական գինու շաբաթ»-ի շրջանակներում մարդկանց հնարավորություն կընձեռվի  վայելել արգենտինական գինիներ ու ազգային ուտեստներ, կազմակերպվի տանգոյի երեկո, ինչպես նաև գինու  ոլորտի մասնագետների համար սեմինար:

Մանրամասները՝ կայքում:

Placeholder
Կոնվերս Բանկը՝ «Արգենտինական գինու շաբաթ»-ի գործընկեր