Աշխարհահռչակ օպերային աստղերը` Երևանում
Մշակույթ
09:45 19/04/2017
Հայաստան

Աշխարհահռչակ օպերային աստղերը` Երևանում

Ապրիլի 27-30-ը Երևանում անցկացվելու է «Երևան» առաջին միջազգային օպերային փառատոնը: Օպերային թատրոնի հաղորդմամբ, փառատոնային օրերին՝ ապրիլի 27-ին, 28-ին և 30-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային  ակադեմիական թատրոնի բեմում ելույթ են ունենալու աշխարհահռչակ օպերային աստղեր՝ ներկայացնելով օպերային լավագույն ստեղծագործությունները:

Ապրիլի 27-ի համերգին oպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախբի հետ ելույթ է ունենալու սոպրանո Հասմիկ Գրիգորյանը (Լիտվա), տենոր Սթիվեն Կոստելոն (ԱՄՆ), բարիտոն Ռոդիոն Պողոսովը (ՌԴ):  Դիրիժոր՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյան:

Ապրիլի 28-ի համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ է ունենալու սոպրանո Բարբարա Ֆրիտտոլին (Իտալիա), բարիտոն Գեորգի Գագնիձեն (Վրաստան):  Դիրիժոր՝ ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյան:

Ապրիլի 30-ին ներկայացվելու է  Ջ. Վերդի «Տրավիատա» օպերան:  Վիոլետայի դերում հանդես է գալու սոպրանո Հասմիկ Թորոսյանը  (Հայաստան), Ալֆրեդի՝ տենոր Սթիվեն Կոստելոն  (ԱՄՆ), Ժերմոնի՝ ՀՀ վաստակավոր արտիստ բարիտոն Առնոլդ Քոչարյանը:  Դիրիժորն է  Քրիս Ռուսմանը ( Մեծ Բրիտանիա):

 

Placeholder
Աշխարհահռչակ օպերային աստղերը` Երևանում