Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ, տուժել է 6 մարդ
Իրավունք
20:14 20/04/2017
Հայաստան

Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ, տուժել է 6 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերը բացահայտվել են:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:

Բացահայտվել է գողության 11, խարդախության 13, գույքի դիտավորությամբ ոչնչացման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, ապօրինի ծառահատման և կաշառակերության 1-ական դեպք:

Նախկինում  կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Placeholder
Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ, տուժել է 6 մարդ