Ռուբեն Մելիքյանն ընդգծել է ԱՀ ՄԻՊ ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը
Իրավունք
10:53 21/04/2017
ԼՂՀ

Ռուբեն Մելիքյանն ընդգծել է ԱՀ ՄԻՊ ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի լիագումար նիստում ներկայացրել է 2016 թվականի ընթացքում ՄԻՊ հաստատության գործունեության և երկրում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը:

Պաշտպանի գրասենյակի հաղորդմամբ, Ռ.Մելիքյանը մանրամասնել է դիմումների վիճակագրական պատկերը, ինչպես նաև անդրադարձել ՄԻՊ հաստատության գործունեության ռազմավարական ուղղություններին` հանրության իրավական մշակույթի բարձրացման, քաղաքացիական հասարակության հետ երկխոսության ամրապնդման, փակ հաստատություններում մարդու իրավունքների երաշխավորման խնդիրներին:

Պաշտպանը հատուկ ընդգծել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների ռազմավարություն մշակելու, ընդունելու և գործարկելու անհրաժեշտությունը, որի պայմաններում հնարավոր կլինի համակարգված եղանակով հասնել չափելի արդյունքների:

Ռ.Մելիքյանը նաև նշել է, որ Ռազմավարության մշակման հարցում ակնկալում է Սփյուռքի կառույցների, ինչպես նաև իրավապաշտպան հանրության օժանդակությունը:

Placeholder
Ռուբեն Մելիքյանն ընդգծել է ԱՀ ՄԻՊ ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը