Նարեկ Սահակյան. Ադրբեջանական հենակետից կրակել են Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի ուղղությամբ
Քաղաքական
11:50 21/04/2017
Հայաստան

Նարեկ Սահակյան. Ադրբեջանական հենակետից կրակել են Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի ուղղությամբ

Ադրբեջանական հենակետից երեկ ժամը 16:30-ի սահմաններում, անկանոն կրակ են բացել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել, որ գնդակոծության է ենթարկվել «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող ածխաթթու գազով բեռնված ԴԱՖ մակնիշի բեռնատար մեքենան:

Սահակյանի ներկայացմամբ, գնդակոծությունից վնասվել է միայն (амотизацион) օդի բարձիկը: Մեքենայի վարորդը  չի տուժել: Բաղանիս գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:

Լուսանկարները՝ Նարեկ Սահակյանի ֆեյսբուքյան էջից:





Placeholder
Նարեկ Սահակյան. Ադրբեջանական հենակետից կրակել են Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի ուղղությամբ