Թուրք-քրդական բախում Շըրնաքում. կան զոհեր և վիրավորներ
Քաղաքական
17:34 21/04/2017
Տարածաշրջան

Թուրք-քրդական բախում Շըրնաքում. կան զոհեր և վիրավորներ

Այսօր առավոտյան Քրդստանի բանվորական կուսակցության զինյալների կողմից հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգի Ուլուդերե շրջանում գտնվող ռազմական բազայի դեմ:

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ, հարձակման հետևանքով սպանվել է 2 զինծառայող, 2-ը՝ վիրավորվել: Թուրքիայի գլխավոր շտաբի տարածած հայտարարության համաձայն՝ շրջան նոր ուժեր են տեղակայվել և լայնամասշտաբ գործողություններ են ընթանում: Թուրքական ուժերի գործողության հետևաքով սպանվել է 6 զինյալ:

Դիարբեքիրի Լիջե շրջանում զինյալների կողմից կրակ էր բացվել թուրք զինծառայողների նկատմամբ և տեղի է ունեցել բախում: Թուրքական բանակից կորուստներ չեն եղել: Թուրքական անվտանգության ուժերը շարունակում են հատուկ գործողությունները:

Placeholder
Թուրք-քրդական բախում Շըրնաքում. կան զոհեր և վիրավորներ