Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Պոբեդա» ընկերության էժան ավիատոմսերի ակցիան կարճ կյանք ունեցավ. «Ժողովուրդ»
Դեռ 2016թ. տարեվերջին Հայաստանի իշխանությունները մեծ ոգևորությամբ հայտարարեցին, որ հայկական ավիաշուկա մուտք գործող «Պոբեդա» ընկերությունը ՀՀ քաղաքացիներին առաջարկելու է Գյումրիից Մոսկվա աննախադեպ էժան՝ 10 հազար դրամից սկսած ավիատոմսեր: Սակայն դա տևեց շատ կարճ. որոշ ժամանակ անց ընկերությունը թանկացրեց ավիատոմսերը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Հայաստանի 2-րդ քաղաքից ՌԴ մայրաքաղաք ամենաէժան ավիատոմսերն առաջարկում են 30 հազար դրամից սկսած: Իսկ Երևանից դեպի Մոսկվա թռիչքներն իրականացվում են ամենաէժանը 35 հազար դրամով: Ընդ որում, ամռան ամիսներին, երբ սովորաբար ավիատոմսերի գները նվազում են, դեպի Մոսկվա մեկնելու համար 40 հազարից էժան չի ճարվում: Այսինքն՝ մեծ շուքով արված ակցիան կարճ կյանք ունեցավ, և շոուբիզնեսի տրամադրությամբ շոուն առաջ մղվեց՝ բիզնես շահերը սպասարկելու իրական ձգտումով: