Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել նախագահին և Կոնգրեսին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Քաղաքական
14:41 22/04/2017
Աշխարհ

Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել նախագահին և Կոնգրեսին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախաշեմին  կոչ է արել Կոնգրեսին ու ԱՄՆ նախագահի վարչակազմին՝ պաշտոնապես ճանաչել դարասկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները: Այս մասին տեղեկանում ենք Բրեդ Շերմանի պաշտոնական կայքից: 

«Հիասթափված եմ, որ ո՛չ Կոնգրեսը, ո՛չ երկրի նախագահն ինչպես հարկն է չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության հերքումը ցեղասպանության վերջին գործողությունն է ու դեպի հաջորդ ցեղասպանություն տանող առաջին քայլը: Մեր պարտքն է հարգել այդ սարսափելի դեպքին զոհ գնացածների հիշատակն ու պատվել նրանց ապրող հետնորդներին՝ երաշխավորելով, որ ապագայում նման բան չի կրկնվի:

Placeholder
Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել նախագահին և Կոնգրեսին ճանաչել Հայոց ցեղասպանությունը