Իրանը պատրաստ է Հայաստանի միջոցով գազ արտահանել Վրաստան
Քաղաքական
14:50 22/04/2017
Տարածաշրջան

Իրանը պատրաստ է Հայաստանի միջոցով գազ արտահանել Վրաստան

Վրաստանի վարչապետ Գեորգի Կիվիրիկաշվիլին այցելել է Իրան,-հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետն այսօր Թեհրանում Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հետ հանդիպմանը քննարկել է  տրանսպորտի, նավթի, գազի, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը, անդրադառնալով Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրահաղորդման գծի շինարարությանը, նշել է, որ դրա շահագործմամբ տարվա տարբեր եղանակներին էլեկտրաէներգիայի փոխանակման միջոցով անհրաժեշտ պահանջմունքները կբավարարվեն:

Էսհաղ Ջահանգիրին, շեշտելով իրանական գազը Վրաստան արտահանելու հնարավորությունը, մասնավորապես ասել է. «Իրանը պատրաստ է ապահովել Վրաստանի գազի պահանջարկը: Մենք կարող ենք Վրաստանին անհրաժեշտ գազը տրամադրել Հայաստանի սահմանին, վերջերս 4 միլիոն խմ գազի վերաբերյալ 4-ամսյա ժամկետի համար համաձայնություն է ձեռք բերվել: Այդ գործն ի կատար ածելու համար անհրաժեշտ է լուծել բանկային որոշ հարցեր»:

Placeholder
Իրանը պատրաստ է Հայաստանի միջոցով գազ արտահանել Վրաստան