Նուբար Աֆեյան. Ես լավատես եմ, Հայաստանի ապագան փայլուն է
Հասարակություն
11:35 24/04/2017
Հայաստան

Նուբար Աֆեյան. Ես լավատես եմ, Հայաստանի ապագան փայլուն է

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո չպետք է բավարարվենք միայն վերապրումով: Պետք է աշխատենք ուրիշ ազգերի համար դառնալով օրինակ, թե ինչպես կարող ենք հզորանալ ու երկիր սարքել, օգնել ուրիշներին»:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճապազրույցում հայտարարեց Ավրորա նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Ես լավատես եմ: Կարծում եմ, Հայաստանը պետք է ունենա հնարավորություն, կամք: Նրա ապագան փայլուն է»,-ասաց նա:

Աֆեյանի խոսքով, ժամանակի ընթացքում, թե Հայաստանի իշխանությունները, թե հասարակությունը պետք է զարգանան՝ դառնալով միջազգային մակարդակի երկիր:

«Կարծում եմ, այդ քայլերն արվում են: Հիմա բոլորս անհամաբեր ենք: Տարիներ շարունակ ցանկացել ենք անկախ երկիր ունենալ, հիմա ուզում ենք շուտով դառնանք եվրոպական երկիր: Չեմ ասում, որ անելիքները քիչ են, բայց կարծում եմ, որ հիմա որոշ քայլեր արվում են ու դեռ արվելու են»,-նշեց Աֆեյանը:

Նրա խոսքով, այս օրերին հատկապես պետք է կենտրոնանալ հարցի վրա, թե Ցեղասպանության նահատակները ինչ կուզեին ազգի կայացման համար:

«Պետք է այդ հարցը տանք ու այդ քայլերով շարունակենք»,-ասաց նա:

 

 

Placeholder
Նուբար Աֆեյան. Ես լավատես եմ, Հայաստանի ապագան փայլուն է