Լևոն Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է
Սպորտ
10:00 24/04/2017
Հայաստան

Լևոն Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է

Լևոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով ավարտված «Գրենկե Չեսս Կլասիկ»  մրցաշարի վերջին տուրում հայկական շախմատի առաջատարը սևերով ոչ-ոքի է խաղացել  Ֆաբիանո Կարուանայի հետ: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, պարտիայի ամբողջ ընթացքում Արոնյանը մեծ առավելություն է ունեցել, և Կարուանան միայն հրաշքով է կարողացել խուսափել պարտությունից:

Արդեն նախավերջին տուրում Լևոն Արոնյանն ապահովել էր առաջին տեղը: Արոնյանի վերջնական արդյունքն է 7 հնարավորից 5.5 միավոր: Երկրորդ տեղը կիսել են  աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և Ֆաբիանո Կարուանան, ովքեր Արոնյանից հետ են  մնացել միանգամից 1.5 միավորով:

Գերմանիայում անցկացված մրցաշարը Լևոն Արոնյանն անցել է առանց պարտության: Նա ոչ ոքի է խաղացել Գեորգ Մեյերի, Մագնուս Կարլսենի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի, գերմանացի Մատիա Բլուբաումի, Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի և մրցաշարի միակ կին մասնակից, չինացի Հոու Յիֆանի հետ պարտիաներն ավարտել է հաղթանակով:
Այս հաջողության շնորհիվ Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.3-ով և համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշվարկում 9-րդից բարձրացել է 6-րդ տեղ:

Placeholder
Լևոն Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է