Ջահերով երթ Ախալքալաքում և Ախալցխայում
Քաղաքական
13:22 24/04/2017
Աշխարհ

Ջահերով երթ Ախալքալաքում և Ախալցխայում

Ախալքալաքում նախօրեին  տեղի է ունեցել ավանդական ջահերով երթ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: jnews.ge կայքը գրում է, որ Զորի Զորյան երիտասարդական միության կողմից կազմակերպված երթի մասնակիցները Ախալքալաքի բերդերից բարձրացել են մինչև քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցի: Ջահակիրները պահանջում էին՝ ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև վերականգնել պատմական արդարությունը: 

akhaltskha.net-ը գրում է, որ երեկ  երեկոյան ջահերով երթ է տեղի ունեցել նաև Ախալցխայում: Երթի մասնակցները ջահերով շարժվել են դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող: Երթին միացել էին Ախալցխայի շրջանի գյուղերի երիտասարդները, ինչպես նաեւ բազմաթիվ վրացի երիտասարդներ։

Placeholder
Ջահերով երթ Ախալքալաքում և Ախալցխայում