Սահակյանների ընտանիքին հասկացրել են, որ նրանցից մեկը կարող է անցնել ԱԺ. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:18 25/04/2017
Հայաստան

Սահակյանների ընտանիքին հասկացրել են, որ նրանցից մեկը կարող է անցնել ԱԺ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով` Սահակյանների ընտանիքին հասկացրել են, որ նրանցից մեկը կարող է անցնել ԱԺ: «Ընտանիքը» «կոնսիլիում» է արել, որ պետք է Արմանը տեղը զիջի Գալուստ Գրիգորիչին, չնայած նրան ավագների խորհրդում էին տեսնում՝ ԱՄԿ դիսիդենտների գլխին:

«Արմանը, ճիշտ է, շատ էր ուզում պատգամավոր դառնալ, ահագին էլ ձայներ ապահովեց, բայց դե` ստիպված կլինի մնալ պետգույքում»,-թերթին ասել է  ՀՀԿ-ից նրա «սարատնիկ-ընկերը»:

Հարցին՝ իսկ Կարեն Կարապետյանն ինչո՞ւ «չունի» Արմանի հետ, իր մարդո՞ւն է ուզում նշանակել, որտեղ առաջիկայում բարեփոխումներ պետք է իրականացվեն, թերթի աղբյուրը պատասխանել է. «Չէ՜, ուղղակի Արմանի գլխին գալովի է. էն ժամանակ էլ Հովիկ Աբրահամյանն էր նկատողություններ անում»:

Placeholder
Սահակյանների ընտանիքին հասկացրել են, որ նրանցից մեկը կարող է անցնել ԱԺ. «Հրապարակ»