Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լավատեղյակ աղբյուրներից «Չորրորդ իշխանության»-ը հայտնի է դարձել, որ ՀՀԿ ներսում ներկուսակցական թեժ « ռազբորկաները» շարունակվում են, մասնավորապես, հիմնականում քննարկվում է, թե քարոզարշավի համար թեկնածուներից ո՞վ որքան գումար է ստացել կուսակցական գանձարանից, որքան ձայն է խոստացել և որքան է բերել:
«Ու քանի որ շատ դեպքում ծախսված փողը ավելի շատ է եղել, քան ստացված ձայները, հիմա ՀՀԿ-ականներից մեկ դրամի ճշգրտության հաշիվ են պահանջում: Հատկապես թեժ են «ռազբորկաները» Երևանում, քանի որ այստեղ նաև ավագանու ընտրություններ են, և որպեսզի այս ընտրություններում աննպատակ ու անիմաստ գումարներ չծախսվեն (գոնե կուսակցական գանձարանից) փորձում են հաշիվ տեսնել ու իրողությունները բացահայտել»,-գրել է թերթը: