Եվրամիությունը 116 մլն եվրո Է հատկացրել Եմենին որպես մարդասիրական և տնտեսական օգնություն
Քաղաքական
16:53 25/04/2017
Աշխարհ

Եվրամիությունը 116 մլն եվրո Է հատկացրել Եմենին որպես մարդասիրական և տնտեսական օգնություն

Եվրամիությունը Եմենին հատկացրել է 116 մլն եվրո՝ որպես մարդասիրական և տնտեսական օգնություն:  Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Օգնության փաթեթը ներառում Է 46 մլն եվրո շտապ մարդասիրական օգնություն և 70 մլն եվրո՝ 2017 թվականին երկրի տնտեսության վերականգնման համար»,- նշված է հաղորդագրությունում: 

Եվրահանձնաժողովը  նշել է, որ ԵՄ-ն Եմենին համարում է աշխարհի ամենամեծ հումանիտար ճգնաժամ ունեցող երկրներից մեկը: Նրա գնահատմամբ՝  18,8 միլիոնի հասնող բնակչության 70 տոկոսը մարդասիրական օգնության կարիք ունի:

Placeholder
Եվրամիությունը 116 մլն եվրո Է հատկացրել Եմենին որպես մարդասիրական և տնտեսական օգնություն