Երևանաբնակ զինծառայողների ծնողները կայցելեն իրենց զավակներին
Հասարակություն
17:43 25/04/2017
Հայաստան

Երևանաբնակ զինծառայողների ծնողները կայցելեն իրենց զավակներին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների զորամասեր որդիներին այցելելու` արդեն ավանդական դարձած ծրագրի կազմակերպման և ժամկետների հստակեցման նպատակով  արդեն իսկ կայացել են համապատասխան կառույցների հետ քննարկումները:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանի փոխանցմամբ,  ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ` ապրիլի 28-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների այցելությունները պատշաճ կազմակերպելու համար: 

 

Placeholder
Երևանաբնակ զինծառայողների ծնողները կայցելեն իրենց զավակներին