Իրանը հետաքրքրված է Հայաստանում ոչխարաբուծության մասնագիտացված կենտրոններ ստեղծել
Տնտեսություն
18:24 26/04/2017
Հայաստան

Իրանը հետաքրքրված է Հայաստանում ոչխարաբուծության մասնագիտացված կենտրոններ ստեղծել

«Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ծանոթացել է գիտական հայտնագործությունների գյուղատնտեսության մեջ կիրառելու հնարավորություններն ու հեռանկարներին։

ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ  կենտրոնի գիտնականներն առաջարկել են  քննարկել հայկական մուֆլոնի և  ընտանի ոչխարի  խաչասերման հարցը:  Նախարարն առաջարկել է այս ուղղությամբ ներկայացնել ծրագիր, որը կհանգեցնի ոչխարների գլխաքանակի ավելացմանն ու մսի որակի բարձրացմանը` նպաստելով ոչխարաբուծության ոլորտի հետագա զարգացմանը:   

«Այժմ Իրանում և արաբական աշխարհում հետաքրքրված են Հայաստանում ոչխարաբուծության մասնագիտացված կենտրոններ ստեղծել, և նման ծրագիրը նրանց համար նույնպես կարող է հետաքրքիր լինել», - նշել է նախարարը:

Քննարկվել են նաև խեցգետնի արտադրությանը, Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների և խեցգետնի պաշարների ավելացման հնարավորությանն առնչվող հարցեր:

 

Placeholder
Իրանը հետաքրքրված է Հայաստանում ոչխարաբուծության մասնագիտացված կենտրոններ ստեղծել