«Արմմոնո»-ի շրջանակում կցուցադրվի 28 ներկայացում
Մշակույթ
17:56 26/04/2017
Հայաստան

«Արմմոնո»-ի շրջանակում կցուցադրվի 28 ներկայացում

Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 15-րդ փառատոնը: Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, մասնակից երկրներն են՝ Հայաստան, Իսպանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Մոլդովա, Ուկրաինա, Լեհաստան, Ռուսաստան, Վրաստան. կցուցադրվի 28 ներկայացում:

Ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացմումներ. մոնոպար, մոնոմնջախաղ, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոօպերա և այլն: Նախատսեված են նաև «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ», Արմմոնո-Օպերա» միջոցառումները , ինչպես նաև հատուկ ծրագիր՝ նվիրված Հայկական բանակի 25-ամյակին:

Փառատոնի ծրագրում նախատեսված նշանավոր ներկայացումներից են Լարիսա Կադիրովայի «Լաց մի եղեք իմ հետևից երբեք», Բեսո Զանգուրիի «Փսիխոզ 4.48» (բեմադրությունը՝ աշխարհահռչակ վրացի բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի) և Դմիտրի Բոզինի «Արքա-աղջիկը» մոնոներկայացումները:
Կլինեն նաև վարպետության դասեր։

Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Placeholder
«Արմմոնո»-ի շրջանակում կցուցադրվի 28 ներկայացում