Գագիկ Խաչատրյանը, հնարավոր է, վերադառնա բարձր պաշտոնի. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:43 27/04/2017

Գագիկ Խաչատրյանը, հնարավոր է, վերադառնա բարձր պաշտոնի. «Ժամանակ»

Վերջերս հայտնի է դարձել, որ  ՊԵԿ նախկին  նախագահ Գագիկ Խաչատրյանին  պատկանող  Ucom-ը և  Սամվել Կարապետյանին պատկանող  «Տաշիր» ընկերությունների  մաս կազմող  «Ֆորա-Բանկը»  գործակցության համաձայնագիր են ստորագրել,  որը թույլ կտա Ucom-ին ընդլայնվել  Ռուսաստանի տարածքում:  Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

Թերթին հայտնի է դարձել, որ  այս գործարքի շնորհիվ  Գագիկ Խաչատրյանը, հնարավոր է,  կրկին վերադառնա գործադիր՝  բարձր պաշտոնի: Այսպիսի հեռանկարի համար խիստ  նպաստավոր դերակատարում կարող է ունենալ  Սամվել Կարապետյանը, որը սերտ և ուղիղ առնչություն ունի  վարչապետ Կարեն Կարապետյանի  նշանակումների և  մտադրությունների հետ»:

Placeholder
Գագիկ Խաչատրյանը, հնարավոր է, վերադառնա բարձր պաշտոնի. «Ժամանակ»