Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վաղաժամ մարվող վարկերի տույժերն ու տուգանքները լրացուցիչ բեռ են քաղաքացիների համար. վարչապետ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպքում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ տույժեր կամ տուգանքներ կիրառելու հարցերին:
Վարչապետի խոսքերով՝ դա անհարկի բեռ է դառնում մեր համաքաղաքացիների, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների համար:
«Առավել տրամաբանական է ստեղծել մեխանիզմներ, որոնք կխրախուսեն բարեխիղճ վարկառուներին: Ավելին նման տույժերի և տուգանքների դեպքերի վերաբերյալ բողոքներ են հասցեագրվել նաև ՀՀ կառավարության աշխատակազմ»,- ընդգծեց վարչապետը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ դա կիրառվում է նաև միջազգային պրակտիկայում՝ երկարաժամկետ վարկերի պարագայում: Ըստ նրա՝ նախորդ տարի այս առնչությամբ մշակվել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը գտնվում է Ազգային ժողովում. անցել է երկու ընթերցում:
Կարեն Կարապետյանը ԿԲ նախագահին կոչ արեց կառավարության հետ համատեղ որոշել վարկային հարաբերությունները կարգավորելու հետ կապված հարցը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ: