Ադրբեջանցի դիվանագետի գողություն արած կնոջը փրկել է անձեռնմխելիությունը
Իրավունք
12:35 27/04/2017
Տարածաշրջան

Ադրբեջանցի դիվանագետի գողություն արած կնոջը փրկել է անձեռնմխելիությունը

Ե՞րբ է գողությունը համարվում գողություն, կամ ոչ․ այն ժամանակ, երբ կասկածյալն ունի դիվանագիտական անձեռնմխելիություն, իհարկե, գրում է Daily News -ը։

Նշվում է, որ Ադրբեջանի դիվանագետի կինը փորձել է Նյու Յորքի Bronx Marshalls հանրախանութից դուրս բերել 188 դոլար արժողությամբ ապրանքներ՝ դրված մանկական սայլակի տակ։

Սակայն անվտանգության աշխատակիցները բռնացրել են նրան։ 29-ամյա Ջաբրայիլովը ոստիկանությանն ասել է, որ ինքն ամուսնացած է Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար, 32-ամյա Ֆարիդ Ջաբրայիլովի հետ ու ունի դիվանագիտական անձեռնմխելիություն։

Երբ ոստիկանությունը հաստատել է կնոջ ինքնությունն ու նրա անձեռնմխելիության կարգավիճակը, նրան բաց են թողել։ Դիվանագիտական անձեռնմխելիությունը տարածվում է նաև դիվանագետների կանանց ու երեխաների վրա։

Ոստիկանությունը կարող է զրկել անձեռնմխելիությունից, որից հետո նոր կարող է անձի նկատմամբ իրականացվել հետապնդում, որը սակայն արվում է բացառիկ լուրջ հանցագործությունների դեպքում։

Daily News-ը փորձել է կապվել կնոջ հետ, սակայն նա եղել է անհասանելի, իսկ ամուսինն էլ  ասել է, որ նման բան տեղի չի ունեցել։ Հանրախանութի մենեջերն էլ հրաժարվել է մեկնաբանել։
 

Placeholder
Ադրբեջանցի դիվանագետի գողություն արած կնոջը փրկել է անձեռնմխելիությունը