Ստեփան Մարգարյան. «Սեյրան Օհանյանը մեկնել է ՌԴ». «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:21 28/04/2017
Հայաստան

Ստեփան Մարգարյան. «Սեյրան Օհանյանը մեկնել է ՌԴ». «Ժողովուրդ»

Խորհրդարանական ընտրություններում  անհաջողության մատնվելուց հետո  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»  դաշինքի կուսակցությունները  գրեթե դադարեցրել են  միմյանց հետ շփումները, և ակնհայտ է, որ նրանք  հազիվ թե  տեսանելի ապագայում  շարունակեն իրենց  համագործակցությունը։ Ավելին, ըստ  շրջանառվող  լուրերի՝ չի բացառվում, որ «Համախմբում» և «Ժառանգություն»  կուսակցությունները  գնան  ինքնալուծարման  ճանապարհով։

«Ժողովուրդ»-ի հետ  զրույցում  «Համախմբում»  կուսակցության  փոխնախագահ  Ստեփան Մարգարյանը  հերքել է այդ  լուրերը՝ ասելով. «Դրա պատճառը չկա։  Բնականաբար կմնա «Համախմբում»-ը, բնականաբար կլինեն ֆորմատներ, որով կհամագործակցի»։

Մարգարյանը նաև տեղեկացրել է, որ իրենց  կուսակցության նախագահ  Վարդան Օսկանյանը  վերադարձել է Հայաստան, ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, նա ԱՄՆ-ում է, իսկ պաշտպանության նախկին  նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է ՌԴ՝ կոնֆերանսի մասնակցելու։ 

Placeholder
Ստեփան Մարգարյան. «Սեյրան Օհանյանը մեկնել է ՌԴ». «Ժողովուրդ»